▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախորդ հանդիպմանն ասացի, որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հիմա պնդում եմ` ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». լրագրողը` Փաշինյանին

«Նախորդ նմանատիպ հանդիպմանը ես ասացի, որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հիմա պնդում եմ` ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Արդյո՞ք հիմա ունեք այդ պատասխանատվությունը, որ հեռանաք, հեռանաք, ոչ թե հրաժարական տալով միայն, այլ ընդհանրապես հեռու մնաք քաղաքականությունից»,- Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանին հարց հղեց Սամվել Դուդուկյանը:

Ի պատասխան Փաշինյանը հերթական անգամ հիշեցրեց, որ իր վարչապետության ընթացքում 2 անգամ արդեն հրաժարական է տվել, բայց կրկին վերընտրվել է: «Մենք չենք կարող հեռանալ, որովհետև ժողովրդից ստացել ենք մանդատ»,- հերթական անգամ կրկնեց Փաշինյանը:

Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее