«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը կազատվի պետնախարարի պաշտոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին Արայիկ Հարությունյանն ու Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն այցելել են Նիկոլ Փաշինյանին՝ ստանալու վերջինիս «օրհնությունը», որ Վարդանյանի փոխարեն պետնախարար նշանակվի հենց Ներսիսյանը:
Ի դեպ, այն տեղեկություններին, թե նախ պետնախարար է նշանակվելու, իսկ հետագայի համար Արցախի նախագահի պաշտոնի հավակնություններ ունի, Ներսիսյանը ծայրահեղ բուռն էր արձագանքել՝ այդ տեղեկությունները որակելով իր դեմ կազմակերպված «արշավ»: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում