▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախքան հրաժարական տալը Վիկտոր Մնացականյանին քաղաքապետը գրավոր նկատողություն էր տվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախքան հրաժարական տալը՝ այս տարվա հոկտեմբերին քաղաքապետի կողմից ենթարկվել էր կարգապահական տույժի։ Տեղեկությունները հաստատել են Երեւանի քաղաքապետարանից։

«Փաստինֆո»-ն է գրում և նշում, որ գրավոր դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հայտնել ՝ արդյոք վերջին կես տարվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ինչին քաղաքապետարանից դրական պատասխան են տվել։
«Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»,-նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում։

Ի դեպ, նշենք, որ Վ.Մնացականյանը միակ վարչական շրջանի միակ ղեկավարն է, որը այս տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։

Հիշեցնենք, որ նկատողությունը որպես կարգապահական տույժ կիրառելուց օրեր անց՝ հոկտեմբերի 24-ին, Վիկտոր Մնացականյանը հայտարարեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее