«…անկեղծորեն ներողութուն եմ խնդրում, եթե ակամայից վիրավորել եմ որևէ մեկին, նման միտում չունեի։
Ընդամենն իմ կարծիքն էր և տեսածիս բարձրաձայնումը…վիրավորելու միտում չկար։
Ինչևէ, ես փակվում եմ իմ լռության մեջ, թողնում ձեզ «բարոյականների» հետ։
Հ.Գ. անզոր եմ լրատվամիջոցների շահարկումների դեմ անհավասար պայքարում…
Հ.Գ1 ներողութունս անկեղծ էր
Հ.Գ2 եթե իրոք այդքան խանգարում եմ մեր երկրում՝ գնամ»։
ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գրառումը` իր ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ համացանցի օգտատերերից շատերը վիրավորական էին համարել Նազենի Հովհաննիսյանի հետևյալ գրառումը.
« …ՈՒղղակի չկարողացա ինձ զսպել և նկարեցի այն պահը, երբ խաղը դեռ չավարտված, մարդիկ՝ հոտի նման, ոչխարի հոտի նման՝ թիկունքն արած դաշտին, լքում էին …
Դավաճանությունը էլ պոզով է լինում, թե պոչով։ Ազգային հավաքականը դեր դաշտում շարունակում եր սպորտային պայքարը, իսկ ԱԶԳս ս…սրիկայի ամենավառ դրսևորմամբ շարունակում էր հոտային ու սողունային ծանրաքարշությամբ հոսել դեպի ելքը…ներեցեք կոպտության համար, բայց պատկերն իրոք զազրելի էր»։