Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀԿ-ի քարոզարշավի միջոցառման ժամանակ հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հանդիսատեսին դիմելով` նշել է, թե Սերժ Սարգսյանի գալուստը կարծես Մովսեսի գալուստը լինի Կարմիր ծովից: Հաղորդավարուհու խոսքերը բուռն քննարկման առարկա են դարձել:
Yerevannews.am- ի հետ զրույցում դերասանուհին ժխտել է, որ իր խոսքը վերաբերվում էր Սերժ Սարգսյանին.«Ես նման բան չեմ ասել ու չգիտեմ, թե ինչ են սարքել: Ես ասել եմ, երբ որ դուք բացվում եք, կարծես լինի Մովսեսի գալուստը: Այսինքնն հանդիսասրահում մեջտեղը բացվելու մասին է եղել:Սերժ Սարգսյանի անունը ես չեմ տվել»,-իր խոսքում նշեց Նազենի Հովհաննիսյանը: