▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նելսոն Մանդելան մահացել է

Այս գիշեր` կյանքի 95-րդ տարում մահացել  է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, իրավապաշտպան և  Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան:

Դեռ հունիսի սկզբին Մանդելան տեղափոխվել էր հիվանդանոց՝ թոքերի վարակով. 27 տարվա  բանտակութայն արդյունքում նա տուբերկուլյոզով էր տառապում:

Նելսոն Մանդելան պատմության մեջ կհիշվի  մարդ, ով փոխեց քաղաքական ու մարդկային մոտեցումները:

Մանդելան ծնվել էր 1918թ. հուլիսի 18-ին: Երիտասարդության տարիներին  ակտիվորեն սկսել է պայքարել իշխանությունների դեմ՝ ապարտեիդի վերացման պահանջով: Նա եղել է ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահն ու  երկիրը ղեկավարել է 1994թ. մայիսից մինչեւ 1999թ. հունիսը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее