▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Neoldu, Pashinyan». Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել Վարդանյանի հարցին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց. «Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք՝ պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց, հիմա էլ գերիներ ունենք, նաև Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը: 2018-2020թթ. նրանց գովում էիք, Շուշիում պարում, նրանց կենացը խմում: Սա ազգային պետական խայտառակություն է, ձեր անձնական խայտառակությունը, ճիշտ չի՞ լինի՝ հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիևին՝ գերիների դիմաց, մանավանդ, որ Ալիևը երգում է՝ «Նե օլդու, Փաշինյան»»: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ո՞ւմ է ուղղված հարցը»: Վարդանյանը պատասխանեց. «Ով իր վրա վերցնի»: Սիմոնյանը նշեց. «Էդ դեպքում գրավոր ուղարկեք, տեսնենք՝ ով կպատասխանի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее