▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներե՛ք մեզ, տղե՛րք, մենք արժանի չեղանք ձեր զոհաբերությանն ու մնացինք ստրուկ

Մովսես ջան, մեր ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ծնունդդ շնորհավոր: Փառք քո ծնողներին, Ռուզանին, Գոհարին և ողջ ընտանիքիդ, սիրելիս: Կարծես ճակատագրի հեգնանք լինի, որ 2014թ. քո ծննդյան օրը հայոց խորհրդարանը քննարկում է մեր անկախությունը,մեր պետական լեզուն ու դրամը էլի ռուսին հանձնելու մասին պայմանագիրը: Մովսես ջան, մի հրաշքով գլուխդ բարձրացնեիր ու մեր համայն ժողովրդի օրհնանքով քեզ տրված հերոսի կոչումը շպրտեիր այս պայմանագիրը ստորագրողի, վավերացնողների երեսին ու գոռայիր. <Կեցցե այն Հայաստանը, որն ինձ նմաններն են շահելու ու պահելու>: Բայց քանի որ նման հրաշք չի լինելու, մեզ մնում է գլուխներս ամոթով խոնարհենք քո և քեզ նման լուսատուների հիշատակի առաջ և ասենք` ՆԵՐԵՔ ՄԵԶ, ՏՂԵ՛ՐՔ: ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԵՂԱՆՔ ՁԵՐ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ, ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ՍՏՐՈՒԿ:

Անահիտ Բախշյան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее