▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն ենք խնդրում. ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:

Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее