Արդեն տեղեկացրել ենք, որ «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երեկ համացանցում իր անունից տարածված գրառումների հեղինակն ինքը չէ և դրանք տարածվել են կեղծ էջից:
Հիշեցնենք, որ ֆեյքի գրառումը վերաբերում էր Հրաչ Հարությունյանի դեպքին և տրանսպորտի գնի թանկացմանը:
Ռաֆայել Հովհաննիսյանի հերքումից հետո էլ ոմանք չեն դադարում անհարկի գնահատականներ տալ ֆեյսբուքյան կեղծ էջով տարածված գրառմանը:
Քանի որ ֆեյքի գրառումը տարածելու հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև կայքերն` այդ թվում Asekose.am-ը/գրառումը տեղադրվել էր կայքի ԲԼՈԳ բաժնում/, մենք այսօր կրկին հրապարակում ենք Ռաֆայել Հովհաննիսյանի հերքում-պարզաբանումն ու ներողություն խնդրում մեր գործընկերոջից` ընթերցողների շրջանում իր անվան հետ թյուրիմացության առիթ տալու համար:
Ռաֆայել Հովհաննիսյանի գրառումը ստորև.
«Հարգելի ընկերներ, իմ անունով և լուսանկարով ինչ-որ մեկը էջ է բացել Ֆեյսբուքում և հոդվածներ է գրում: Խնդրում եմ ուշադրություն չդարձնել, մինչև փակեմ: Այս պահին ես Գերմանիայում նկարահանումների եմ, բայց որ եկա գտա, թե ով է գրում տարածում, կենթարկեմ համապատասխան ծաղրուծանակի, մեղմ ասած: Իսկ ինչ կանեմ իրականում, կարող եք միայն ենթադրել.
Շնորհակալություն,
Հարգանքներով`
Ռաֆայել Հովհաննիսյան» :