ՀՀ իրավապահների տրամադրության տակ են հայտնվել տարիներ առաջ ԱՄՆ-ում «օրենքով գող» Պզոյի գլխավորած հանցախմբի անդամների եւ Հայաստանի մի շարք պաշտոնյաների ֆինանսական մեքենայությունների եւ փողերի լվացումների մասին վկայող փաստերը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։ «Ըստ մեզ հասած տեղեկության՝ փաստերից մեկը վերաբերում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին, որը սերտ հարաբերությունների մեջ է եղել 2011թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված ԱՄՆ հանցախմբի անդամներից մեկի` Պողոս Սաթամյանի հետ։ «Ժամանակի» աղբյուրների համաձայն՝ Պողոս Սաթամյանը ձերբակալության գիշերը ԱՄՆ-ից Կիպրոսի բանկերից մեկի միջոցով 450 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արմեն Նազարյանի անձնական հաշվի վրա։ Մինչ օրս, Արմեն Նազարյանը չի կարողացել ներկայացնել գումարի օրինական ծագման վերաբերյալ փաստեր:»,- գրում է «Ժամանակը»։
Ներսիկ Նազարյանի որդին կապեր ուներ Պզոյի հանցախմբի հե՞տ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet