▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիդերլանդները չե՞ն ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Ադրբեջանական գրեթե բոլոր կայքերը հղում կատարելով թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հաղորդում են,որ Նիդերլանդների փոխվարչապետ Լյուդովիկ Աշերը հայտարարել է,որ Ամստերդամը չի ճանաչելու 1915 թ-ի հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն և շարունակելու է օգտագործել "խնդիր" արտահայտությունը այդ իրադարձությունների վերաբերյալ՝ինչպես դա ընդունվել է 2004 թ-ի օրենդիր մարմնի կողմից...
Կամ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածում Anadolu-ի անունից կամ Anadolu-ն է ստում Լյուդովիկ Աշերի անունից, կամ էլ Հոլանդիայի փոխվարչապետն է անգրագետ և ստախոս...
Հիշեցնեմ,որ Նիդերլանդները մտնում են այն 30 պետությունների մեջ,որոնք օրենսդիր կամ գործադիր իշխանությունների մակարդակով ճանաչել են Հայերի ցեղասպանությունը...Հոլանդիայի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թ-ի դեկտեմբերի 21-ին,որի վերաբերյալ բանաձև է ընունել,որն առակա է համացանցում և ի հեճուկս Աշերի այնտեղ կա ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը ( տես այս հղումը՝www.armenian-genocide.org/…/…/affirmation_detail.html)...
ՀՀ արտգործնախարարությունը պետք է պահանջի Հոլանդիայի կառավարությունից բացատրություններ տալ իր անդամ Աշերի այս հայտարարության վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում ներողություն խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար...
Հ.Գ.Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելուց հետո Անկարան ջղաձգումների մեջ է հայտնվել...Ամոթը մի կոմղ դրած այլ պետությունների ներկայացուցիչներից հարցնում են,թե կճանաչեն Հայերի ցեղասպանությունը թե՝ոչ..."Չենք ճանաչելու" պատասխանը ստանալու համար թուրքերը լավ կանեն այդ հարցը ուղղեն Ադրբեջանի,Սաուդյան Արաբիայի, Սոմալիի, Ջիբութիի, Սուդանի,Պակիստանի և այլ թափթփուկ-պետությունների ներկայացուցիչներին ու շատ ուրախանան դրանից...


Գագիկ Համբարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее