Նախօրեի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է լավատեղյակ աղբյուրը:
Ըստ թերթի` ուշագրավ է, սակայն, որ հերթական այս հանդիպումը գաղտնի է պահվում երկու կողմից էլ: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: Ինչպես «ՀԺ»-ն տեղեկացրել էր, ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե` ոչ: Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ:
«ՀԺ»-ին հայտնի է դարձել նաև, որ բոլորովին վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղի բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը` բռնաբարության համար: Նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր և այլն: Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին` կողմնորոշվելու համար իրեն տրված մեկ շաբաթվա ընթացքում:
Նիժնի Տագիլի բանտում ֆիլմ է նկարվել ու ԳԵՂԵՑԻԿ ՓԱԹԵԹՈՎ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet