▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյան, դու և քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի եք և ճղճիմ․․․Սաղաթելյան

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես Աշտարակում: Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

«Խուզարկություն է իրականացրել դաշնակցության գերագույն մարմնի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Ընդամենը պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում է ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների և ընտրողների վրա, որը չի ստացվելու։

Նիկոլ Փաշինյան, դու և քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի է և ճղճիմ, նման քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։ Այս իշխանությունը լավ հասկանում է իշխանությունը կորցնելու վտանգը և այս քայլերն ու գործողությունները պայմանավորված են այդ վախերով»,- նշել է Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը կոչ է արել միջազգային դիտորդներին նկատել այս ամենը, տեսնել և համապատասխան գնահատական հնչեցնել, շեշտել է՝ հակառակ դեպքում այսքան երկար կույր ձևանալ պարզապես հնարավոր չէ:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее