▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ ժամանել է ԱԺ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մեքենաների ուղեկցությամբ ժամանել է Ազգային ժողով:

Այս մասին հայտնում է news.am-ը։

Թիկնազորը թույլ չի տվել լրագրողներին մոտենալ վարչապետին:

Այսօր Ազգային ժողովում, ժամը 15։00-ին, նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը հրավիրված է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչև քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել և այլն:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее