▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը մեր երկրում միայն տեղաշարժվելու է հազարից ավելի ոստիկաններով»

Երեկ մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է ԿԳՄՍ նխարարություն եւ մի հայտարարություն տարածեցինք, որ մենք առավոտյան լինելու ենք այստեղ: Այս մասին ԿԳՄՍՆ շենքի մոտ նշեցին ՀՅԴ ՀԵՄ անդամները: «Մենք երեք ընկերներով ենք այստեղ: Ակցիայի ամբողջ իմաստը հենց դա էր, մենք պարզապես ուզում էինք ցույց տալ մեր բոլոր քաղաքացիներին այն ոստիկանապետության պատկերը, որ կա Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակից 500 մետր ներքեւ գտնվող ԿԳՄՍՆ շենք կարող է այցելել միայն հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ: Այսօր դիպուկահարներ ես չտեսա, ես չգիտեմ՝ կան, թե չկան: Հազարավոր ոստիկաններ այստեղ են կանգնած, նստած են ավտոբուսների մեջ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ հետպատերազմյան Հայաստանում ուր են գնում մարդկանց հարկերը: Այդ գումարները գնում են ոստիկանների հմար այս ավտոբուսները վարձակալելու, 24 ժամ հրապարակում պահելու, Նիկոլ Փաշինյանի 500 մետր քայլելը հսկելու համար: Այդ գումարները գնում են ոստիկաններին հավելավճարներ տալու համար: Մեր ակցիան ակցիայի բացակայությունն էր, ցույց տալու իշխանության վախի աստիճանը»,-ասում են նրանք:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее