Առաջարկել էի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում ներառել այսպիսի սկզբունք.
«Սույն օրենքով սահմանված կարգով վճարվող պետական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ աղքատության վերին ընդհանուր գծից: ՀՀ Պետական բյուջեի մասին օրենքով միջոցներ են նախատեսվում աղքատության վերին ընդհանուր գծից ցածր պետական կենսաթոշակի տարբերությունը աղքատության վերին ընդհանուր գծի հետ' փոխհատուցելու համար: Որպես հաշվարկային ընդունվում եւ Բյուջեի նախագծի հիմքում դրվում է՝ ընթացիկ բյուջետային տարում հրապարակված աղքատության վերին ընդհանուր գիծը»: Կառավարությունը չընդունեց առաջարկը: