«Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո ձերբակալված երիտասարդների վրա փորձում են 452-րդ հոդվածը կարել». Ռուբեն Մելիքյան
Փաստաբանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ այդ հոդվածը պաշտպանում է պաշտոնատար անձանց ու նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում։
«Այսինքն՝ այդ երիտասարդները և շատ-շատերը, որոնք տոնական օրով այցելել են եկեղեցի, մասնակցում են պատարագի, գալիս է ինչ-որ մի խումբ՝քաղաքական գործունեության նպատակով։ Այս հոդվածը նաև դրա մասին է խոսում, որ չի եկել որպես քրիստոնյա, եկել է քաղաքական նպատակով։ Պատարագի այլ նպատակով մտնելը սրբապղծություն է։ Այ ընկեր, ինչ գործ ունեք այդտեղ քաղաքական գործունեություն իրականացնեք»,- ասել է Մելիքյանը։
***
Հայտնի են ձերբակալվածների անունները
Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո ձերբակալվածներն են Դավիթ ու Միքայել Մինասյանները, ովքեր սովորում են դպրոցում, ու Գևորգ Գևորգյանը. հայտնում են փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
ՔԿ-ից էլ տեղեկացնում են, որ ձերբակալվածներից 2-ը երկվորյակ եղբայրներ են, 19 տարեկան։


