|
Նիկոլ Փաշինյանն ամենամեծ վտանգն է պատերազմ սկսելու տեսանկյունից։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Որովհետև ինքն այսօր հնարավորություն ունենալով այսօր երաշխավորված խաղաղություն ունենալ, անում է ամեն ինչ, որ այդ խաղաղությունը ոչ թե լինի երաշխավորված, այլ կախված լինի Ալիևի տրամադրությունից․․․ Արժանապատիվ խաղաղությունն այն է, որ այս էջը փակվում է, մտնում ենք այլ զարգացման փուլ, չմտածելով ամեն քայլափոխի դուր գանք Ալիևին ու Էրդողանին, Էրդողանի գիրքը թևի տակ պահենք, որ հանկարծ մեզ այլ աչքով չնայի»- ընդգծեց Քոչարյանը։ *** |
|
«Նիկոլ Փաշինյանին կայուն, հարատև խաղաղություն պետք չէ, իրեն պետք է քարոզչական խաղաղություն, և այդ խաղաղությունը ինքը փորձում է կապել իր անվան հետ»,- Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Պարադոքսալ իրավիճակը սա է․ այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական, իշխանությունը պահելու շահերը մեծ հակասության մեջ են գտնվում, հայ ժողովրդի, Հայաստանի պետականության շահերի հետ։ Ինքն ուզում է իր աթոռը, իր անունը և խաղաղությունը բետոնացնի, կապի իրար․․․ «Խաղաղություն» բառն ամենաշատ կիրառողը թշնամի է խաղաղություն գաղափարին»,- ընդգծեց Քոչարյանը։ *** |
|
«Եթե երկու կողմն էլ, խաղաղության հետ կապված, անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Վստա՞հ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ: Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում: Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։ Օրինակ, վաղը ստորագրվում է մի փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր ամբողջական երաշխիքային համակարգով, հարց է առաջանալու՝ իսկ, Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պատերազմում պարտվողն ես ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես։ Հայ ժողովրդին պետք է մեկ բան՝ հարաատև խաղաղություն, որը կախված չի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվարկների հետ, որը կապված չի Իլհամ Ալիևի տրամադրության հետ։ Եվ եթե կողմերը, կրկնեմ, անկեղծ են խաղաղության հետ կապված, երկու կողմն էլ կարիք ունեն երաշխավորված խաղաղության: Մեկը՝ այս պահին այդ խաղաղությունը երաշխավորված ունենալու համար, մյուսը՝ երկարատև առումով վստահ լինելու համար, որ ռևանշիզմի դրսևորումները ևս զսպվելու են»,- ընդգծեց Քոչարյանը։ *** |
|
«Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է՝ կապված ընտրությունների հետ, և այս պրոցեսում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ։ Երաշխիքը պետք է լինի ինքը՝ ամեն ինչ զիջող իր կերպարով, և քանի կա ինքը, Ալիևը երբեք պատերազմ չի վերսկսի։»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Հայ ժողովրդին ուրիշ կարգի խաղաղություն է պետք, երկարատև կանխատեսելի երաշխիք է պետք, որը կախված չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՛չ էլ որևէ այլ պետական կամ քաղաքական գործչի անվան հետ։ Որտեղ չկան այդ երաշխիքները՝ տարիներ անց ավելի սարսափելի պատերազմ է բռնկվում, որտեղ կան այդ երաշխիքները, զսպող մեխանիզմները՝ ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է Քոչարյանը։ |
«Նիկոլ Փաշինյանն ամենամեծ վտանգն է՝ պատերազմ սկսելու տեսանկյունից»․ Ռոբերտ Քոչարյան
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


