▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ, վարչապե՛տ». «Իմ քայլը» դաշինքի հավանական նախընտրական կարգախոսը

ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքն ամենայն հավանականությամբ հանդես կգա «Նիկոլ, վարչապե՛տ» կարգախոսով։ Այս մասին  NEWS.am–ին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անդամ Հովիկ Աղազարյանը։ Նա նշեց, որ կարգախոսն ընտրել են Ալեն Սիմոնյանի առաջարկով։

 

 

«Կարգախոսը հստակ չէ, բայց շրրջանառվող տարբերակներից ամենահավանականը «Նիկոլ վարչապե՛տ» տարբերակն է, քանի որ Նիկոլն այս ամեն ինչի խորհրդանիշն է և  ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ ընտրություն է կատարում, և գաղափարական որոշում կայացնի»,–ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее