▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Բասկովի ծննդյան շքեղ անակնկալը ադրբեջանցի գործարարի կողմից

Հոկտեմբերի 15-ին ռուսական էստրադայի աստղ Նիկոլայ Բասկովը դարձել է 37 տարեկան: Ըստ տեղեկությունների` Բասկովը ընտանեկան երեկույթ է կազմակերպել ծնողների եւ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեյի մասնակցությամբ: Ծննդյան տարեդարձն անցկացվել է Բասկովի նոր բնակարանում, որը նա մինչ այդ ոչ ոքի ցույց չէր տվել:

Ծննդյան տոնի գլխավոր անակնկալը եղել է ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի նվերը: 56-ամյա գործարարը, ով ավելի վաղ Բասկովին ավտոմեքենա էր նվիրել, իր տանը հավաքել է մտերիմ ընկերների նեղ շրջանակի եւ կանչել հոբելյարին: Երեկոյին հրավիրված են եղել Իգոր Կրուտոյը կնոջ՝ Օլգայի հետ, Գենադի Խազանովը, Ալլա Վերբերը եւ Ալեքսանդր Մաշկեւիչը: Հենց այդ ժամանակ էլ ադրբեջանցի գործարարը Բասկովին մատուցել է իր շքեղ նվերը` առանձնատուն Թուրքիայում: Հյուրանոցը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Այլևս Նիկոլայ Բասկովին պատկանող հյուրանոցում մնալու համար մարդիկ ստիպված կլինեն մեկ օրվա համար վճարել  7 հազար դոլար է:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее