▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը բացել է հայ ժողովրդի նոր ցեղասպանության դուռը»․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը բացել է հայ ժողովրդի նոր ցեղասպանության դուռը: Ազգային ուժերը նրա համար են, որպեսզի իրենց ներքին և արտաքին խելամիտ քաղաքականությամբ, նորից ամուր փակեն այդ դուռը:


Անպաշտպան ժողովուրդները դառնում են գլխացավանք աշխարհի մեծ խաղերում: Մեր ժողովուրդը ցավոք անցել է այդ ճանապարհը նախորդ դարում՝ 1915-23թթ-ին, որովհետև չուներ իրեն պաշտպանող պետություն և բանակ:
Վերջին երեք տարիներին բոլորս տեսանք, թե ինչպես է հետևողականորեն ոչնչացվում հայկական երկու հանրապետությունները՝ Հայաստանը և Արցախը: Սրանց ցանկությունն է մեզ դարձնել ամբողջությամբ անպաշտպան և թուրքի գերի, մեր իսկ տանը: Որովհետև՝ հիմա էլ ցանկանում են ամրապնդել թուրքերին նաև Հայաստանում:
Նիկոլին տրված յուրաքանչյուր քվեով դուք կրակելու եք ինքներդ ձեր վրա: Հիշեք սա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее