▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը նախընտրական ակտիվ քարոզարշավի է անցել»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը նախընտրական ակտիվ քարոզարշավի է անցել: Այցելում է տարբեր տեղեր ու բարկացած խոսում տեսախցիկների առաջ, պաշտոնյաների գործից հանում, կառավարության նիստում հիստերիկ գոռգոռում խնդիրների մասին։ Այդկերպ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե տեսեք, տեսեք, աշխատում է, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ մարդիկ չեն ուզում ազնիվ լինել։
Բայց ժողովուրդը ասում է՝ գողի ու ....-ի ժամանակը 40 օր է։ Նիկոլի 40 օրը վաղուց անցել է, ժողովուրդը շատ լավ գիտի, թե դա ով է, ինչ է իրենից ներկայացնում ու ինչպես է վերաբերվում Հայաստանին, հայ ազգին։
Այնպես որ, ժամկետանց է քարոզչությունը։ Էլ ոչ ոք չի հավատում այդ էժանագին հիստերիկ շարժումներին։ Նույնիսկ չինովնիկները՝ դպրոցների ու հիվանդանոցների տնօրենները չեն կարողանում իրենց դերը լավ խաղալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее