▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը շատ ռիսկային խաղ է խաղում. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրավիճակը խառն է, բայց մի քանի բան պարզ է էս պահի համար․
ա․ Ծառուկյանը Նիկոլին նվեր արեց, տվեց հնարավորություն հեռացնել ուժային նախարարին։ Խոսքը ԱԻՆ-ի մասին է։ Բացի դրանից՝ մարզպետներին է հեռացնում, լուծում է մարզերում սաբոտաժի հարցը ինչ֊որ չափով, ինչպես նաև սպասվող ընտրությունների ժամանակ կեղծիքների համակարգումը։
բ․ ՀՅԴ-ն էնքան աջ-ձախ արեց, որ չնյատեղ, ոնց դուրս մնաց քաղաքականությունից ՀՀ տարածքում։
գ․ Նիկոլը ցույց տվեց, որ մեկ ժամում կարող է մոբիլիզացնել շատ մեծ և ուժային գործողություններին պատրաստ զանգված։
դ․ Պարզվեց, նախագահից լիքը բան կախված է․ օրենքը կարող է չստորագրել։ Տեսնենք, ինչացու է մեր նախագահը։
ե․ Նիկոլը շատ ռիսկային խաղ է խաղում, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, իր սցենարում տասնվեց օր անորոշություն է լինելու, և դա լինելու է հասարակության բեռը։
զ․ ԱԺ պուրակը էսօրվանից քաղաքացիների համար բաց է»,- գրել է նա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее