«Նիկոլը Վազգեն Սպարապետի հակապատկերն է». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը Վազգեն Սպարապետի հակապատկերն է ու գործի գնդակահարողը։
Ո՞վ էր տարիներ շարունակ վարկաբեկում մեր հաղթանակները. Փաշինյանը։
Ո՞վ էր մերժում Արցախի հերոսներին. Փաշինյանը։
Ո՞վ էր բանակցում իր «սեփական զրոյական կետից». Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ. Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ Ադրբեջանը կառուցողական է. Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ մեր բանակն ամենամարտունակն է, բայց մարտունակությունը չափում էր ելակով. Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ կարող եմ Ադրբեջանում ներքին անկայունություն հրահրել. Նիկոլը։
Ո՞վ էր ասում՝ երբ ուզեմ Սերժ Սարգսյանի բանակցածին կվերադառնամ. Փաշինյանը։
Ո՞վ ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ. Փաշինյանը։
Ո՞վ ամեն ինչ արեց պատերազմ բերելու համար. Փաշինյանը։
Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք. Փաշինյանը։
Ո՞վ ասեց՝ ի՞նչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու. Փաշինյանը։
Ո՞վ ասեց հաղթելու համար կարիք չկա ուրիշներին հաղթել. Փաշինյանը։
Ո՞վ հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվեց դադարեցնել պատերազմը. Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Շուշին. Փաշինյանը։
Ո՞վ ստորագրեց կապիտուլյացիան. Փաշինյանը։
Ո՞վ ստորագրեց 9-րդ կետը. Փաշինյանը։
Ո՞վ խաղաղություն խոստացավ,բայց նոր պատերազմներ բերեց։ Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին. Փաշինյանը։
Ո՞վ հրաժարվեց Սև լճի 30 տոկոսի համար ազատագրել մեր տարածքները. Փաշինյանը։
Ո՞վ հայտարարեց, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի. Փաշինյանը։
Ո՞վ հանձնեց Լաչինն ու Աղավնոն. Փաշինյանը։
Ո՞վ Պրահայում հանձնեց Արցախն Ադրբեջանին. Փաշինյանը։
Ո՞վ հանցավոր անգործություն ցուցաբերեց Արցախի հայաթափման ժամանակ. Փաշինյամը։
Ո՞վ պատերազմի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան ուզում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր Հայաստանը դարձնում է Թուրքիայի վասալ. Փաշինյանը։
Ո՞վ ասեց՝ ի՞նչ կապ ունի Արարատ լեռը մեր պետության հետ. Փաշինյանը։
Ո՞վ պատերազմ հայտարարեց Անկախության հռչակագրին. Փաշինյանը։
Ո՞վ ուրացավ Եռաբլուրը. Փաշինյանը։
Ո՞վ սպանեց Վազգենի երազանքը՝ Ազատ ու Անկախ Արցախը. Փաշինյանը։
Ո՞վ է Հայաստանի ադրբեջանացման առաջամարտիկը. Փաշինյանը։
Սրանք փաստեր են, որոնք որևէ հայ մոռանալու իրավունք չունի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet