▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի ձեռքը եթե ատոմային զենք էլ լինի, նա պարտվելու է»

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի ձեռքը եթե ատոմային զենք էլ լինի, նա պարտվելու է։
Սենսացիա… Ֆրանսիան, Հնդկաստանը Հայաստանին զենք են պատրաստ վաճառել։
Այ միամիտ ժողովուրդ, մեր պարտության պատճառը զենքի բացակայությունը չի եղել։
Մենք զենք ու զինամթերք այնքան ենք ունեցել, որ 4-5 մլրդ դոլարի զենք Նիկոլենք հանձնեցին Ալիևին, որը 40 րոպե Բաքվի շքերթում ցուգադրվում էր։
Արցախն այնքան զենք ուներ, որ Ալիևը 2 ամիս զարմացած հայտարարում էր, թե որտեղի՞ց հայերին այսքան զենք։
Մեր պարտության պատճառը անփույթ, տգետ, պոպուլիստ ու դեմագոգ կառավարումն է եղել՝ նիկոլիզմը։
Նիկոլիզմն է եղել մեր ազգի խայտառակ աղետի պատճառը։
Հավատացեք. եթե Նիկոլի գլխավորած Հայաստանում նույնիսկ ատոմային զենք լինի, մեկ է՝ պարտվելու ենք, քանի որ այդ զենքը Նիկոլի ու նրա խմբակի ձեռքում վեր է ածվելու «տրոայական ձիու»։
Հ.Գ. Միևնույն ժողովորդը, նայած ով է նրա առաջնորդը, կարող է և հրաշագործություններ կատարել, և խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջև։
Գարեգին Նժդեհ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее