▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի մոտ մարզպետների քնությունն այդքան էլ հարթ չի անցել. Պատճառը Նիկոլի կինն է

«Իրավունք» թերթը գրում է. «Հիշո՞ւմ  եք` «Իրավունք»-ը գրել էր, որ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ ստուգարք են հանձնելու մարզպետները: Մասնավորապես, վերջիններիս հանձնարարված էր ստուգել մարզի բնակիչների տրամադրվածությունն իրենց թիմի նկատմամբ եւ արդյունքների մասին զեկուցել շեֆին:

Եվ այսպես` պարզվում է` Նիկոլի մոտ մարզպետների քնությունն այդքան էլ հարթ չի անցել։ Պատճառը Նիկոլի կինն է` Աննա Հակոբյանը, առանց որի ոչ մեկ շեֆի աչքին չի կարող բարձրանալ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս պահին Նիկոլի մոտ քարտ բլանշ է ստացել մարզպետներից միայն Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով պարբերաբար սիրաշահում է շեֆի տիկնոջը, հրավիրում տարբեր միջոցառումների ու անձամբ հոտնկայսդ իմավորում ու ճանապարհում։

Այս պահին հերթում Արագածոտնի մարզպետն է, առաջիկայում սպասվում է Փաշինյանի այցը»:

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով, նախօրեի ուշ երեկոյան փոխել է պլանները եւ Արագածոտնի մարզային ղեկավարությանը տեղեկացրել, որ մարզ, մասնավորապես` Ծաղկահովիտ համայնք, կայցելի ոչ թե հուլիսի 11-ին, ինչպես նախապես պլանավորել էր, այլ՝ առաջիկա օրերին։ Թե կոնկրետ որ օրը, վարչապետի աշխատակազմը չի հստակեցրել՝ չբացառելով, որ գուցե այսօր կամ վաղը։

Մենք գրել էինք, որ Փաշինյանի այցի նպատակն ասֆալտապատված ճանապարհների բացմանը մասնակցելն է, գնում է ասֆալտը ստուգելու: Բացի այդ, նաեւ այստեղ նախատեսում են ՔՊ-ի տարածքային կառույց բացել՝ կոնկրետ Ալագյազ համայնքում:

Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը որոշել է ուժեղացնել ՔՊ տարածքային կառույցները, մինչեւ վերջերս Ծաղկահովիտ-Ապարան միասնական կառույց էր գործում, այսուհետ առանձին-առանձին երկու խոշորացված համայնքում էլ ՔՊ-ն կառույց կունենա։ 6 տարվա ընթացքում Փաշինյանը հաճախ է այցելել Ծաղկահովիտ, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել անգամ պատերազմից հետո: 2021-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց այդ գյուղում նա սպառնաց «շինել» ընդդիմությանը:

Հիշեցնենք, որ 22 թվականի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն այստեղ հավաքագրեց համայնքի 20-ամյա ղեկավար Նորաին Հակոբյանին, ով, գլխավորելով ՔՊ ցուցակը, դարձավ համայնքի ղեկավար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее