▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլին բարձր իրավագիտակցությամբ ՀՀ քաղաքացիներ պետք չեն»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․

«Մեր երկրում չկա իրավապահ համակարգ։ Ակնհայտ է, որ այս իրականությունը խրախուսվում է նիկոլի կողմից։ Անառարկելի է, որ դա արվում է միմիայն նիկոլի իշխանազավթումը պահելու համար։
Իմ հարգարժան դասախոս Գևորգ Պետրոսյանի դեմ իրականացվող քայլերն ավելի քան կանխատեսելի են։ նիկոլին բարձր իրավագիտակցությամբ Հայաստանի քաղաքացիներ պետք չեն։ Նրանք վտանգ են իր ու իր հանցագործ խմբակի համար։
Այս ամենաթողության մթնոլորտը Հայաստանում խորանալու է, որովհետև մի կողմից հասարակական լայն ընկալումն է, որ իշխանության անունից դավաճաններ են հանդես գալիս, իսկ մյուս կողմից այդ դավաճանների ընկալումն է՝ ամեն գնով քայքայել դեռ մնացածը։
Հ.Գ. Պարոն Պետրոսյան ջան, միգուցե սրանց պատասխանատվությունն այնքան մոտ չէ, որքան մենք կուզեինք, բայց հաստատ այնքան հեռու չէ, որքան սրանք մտածում են»։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее