Էդուարդ Շարմազանովը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ բանավեճ անցկացնելու մասին լուրերը, մասնավորապես նա ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ լրագրողներից տեղեկացա, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իբր իմ եւ իր միջև կայանալիք հեռուստաբանավեճի մասին:

Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ինձ հետ չի եղել:
Հատկապես, որ ֆիզիկապես դա անհնար է, քանի որ ես իմ քարոզարշավը իրականացնում եմ Լոռու մարզում:

Նիկոլն ու իր թիմակիցները իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածելուց»:


