«Փաստ» օրաթերթը գրում է․ «Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի գերակշիռ մասը ոչ միայն չի զեկուցվում, այլև լուրջ ու կարևոր շատ հարցեր ընդունվում են առանց խորքային վերլուծությունների և ռիսկերի գնահատման։ Այսօր կառավարության հերթական նիստի օրն է, և, «ավանդույթի» համաձայն, տասնյակ հարցերից զեկուցվող կլինեն 3-4- ը: Օրինակ՝ նախորդ նիստում ընդգրկված 40 հարցից զեկուցվող էր միայն 4-ը։ Ասվածի վառ օրինակ է նաև կառավարության վերջին նիստի ժամանակ ասֆալտապատման թեմայի հետ կապված քննարկումը, որին հատկացվեց մոտ 30 րոպե ժամանակ։ Փաշինյանը և կառավարության մյուս պատասխանատուները ինքնամոռաց փորձում էին հանրությանը համոզել, թե ինչ գերկարևոր ու շրջադարձային քաղաքականություն են իրականացնում։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ կոմիտեների նիստերը ևս անցնում են բավական «անհամ», «ոտի վրա», քանի որ նախարարները գրեթե չեն ներկայանում կոմիտեներին, հիմնականում փոխնախարարներն են մասնակցում, իսկ բուն ընթացքը ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում Դիտեք նաև՝
|
Նիստեր՝ PR-ի համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet