▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման բան միայն ֆիլմերում էինք տեսել». սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. հայտնի լրագրող

Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից: Այս մասին իր «Թվիթերում» հայտնել է հանրահայտ անկախ հետաքննող լրագրող Լինդսի Սնելին՝ նշելով, որ իրեն այդ մասին պատմել են վարձկանները՝ ասելով, որ նման դիպուկահարների տեսել էին միայն ֆիլմերում:

Սնելը մեջբերել է Ադրբեջանից նոր վերադարձած մի վարձկանի խոսքերը՝ գրելով.

«Ես ու իմ զարմիկը կռվել ենք Սիրիայում պատերազմի ամբողջ ընթացում, բայց նման բան չենք տեսել: Այս մարտերից մեկում 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 հոգու «Սուլթան Մուրադ» խմբից եւ 2 հոգու՝ «Համզաից»: Դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին մենք ֆիլմերում ենք տեսել»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее