Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանուն դաշինքի որոշակի պահանջվածության ցուցադրման՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության, տնտեսական խնդիրների ֆոնին հսկայական միջոցներ են ներդնում ռազմաարդյունաբերական համալիրում։ Նրանք Հայաստանին կոչ են անում ներդրումներ կատարել ռազմաարդյունաբերական համալիրում»,- ասել է Զախարովան։ ***
*** |
|
Ցավով նշում ենք, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ազդեցությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման դադարեցմանը։ «Երկրի տնտեսությունը զգալի կորուստներ կունենա, քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, կդժվարանան դրամական փոխանցումները, զբոսաշրջիկները կզրկվեն քարտով վճարելու հնարավորությունից։ Անցած տարի, հիշեցնեմ, նրանց թիվը հասել է միլիոնի։ Կան նաև այլ օրինակներ, թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության վրա»,- ասել է Զախարովան։ |
«Նման բառախաղ միայն Երևանից ենք լսում»․ Զախարովա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet