▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ  մեկնաբանել է իրադրությունը Լաչինի միջանցքում՝ ասելով, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես»:

«Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ունենք այն, ինչ ունենք: Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես և հույս ունեմ, որ նաև միջազգային մեր գործընկերների ջանքերի և ուղիղ հաղորդակցությունների, նաև որոշակի քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի այս իրավիճակը կարգավորել», - ասել է Փաշինյանը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее