«Ժողովուրդը» գրում է. «Ինչո՞ւ մենք պիտի բյուջեն հաստատենք, եթե չգիտենք, թե փողն ուր է գնում»․ այս խոսքերի հեղինակը Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։ Վահագն Ալեքսանյանը վերջին շրջանում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ակտիվացել է TikTok-ում։ Այսպիսով, փորձենք հասկանալ՝ ինչ ունեցվածք ունի տիկտոկեր պատգամավորը, այն դեպքում, երբ չգիտի նույնիսկ, թե պետբյուջեի փողերն ինչի համար են ծախսվում։ Վահագն Ալեքսանյանը, ինչպես շատ ՔՊ-ականներ, անշարժ գույքի տեր է դարձել հեղափոխությունից հետո, մասնավորապես՝ 5 տարի անց։ Վահագն Ալեքսանյանը 2019 թվականին՝ հեղափոխությունից հետո, ձեռք է բերել 2011 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա։ Ստացված եկամուտների 9 մլն 950 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից»։ |
Նոր բնակարան, մեքենա, 38 մլն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet