▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը

Նոր Հաճնում ողբերգական դեպքի հետեւանքով մահացած երեխաների հայրն այս երեկո կամ վաղն առավոտյան Հայաստանում կլինի:

Այս մասին այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մենք խոսել ենք Ուկրաինայում Հայաստանի գլխավոր հյուպատոսի հետ, խնդիրն այն է, որ Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս մեր քաղաքացին խախտել է միգրացիոն ռեժիմի վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը: Դա կապված է Ուկրաինա-Ռուսաստան սահմանահատումների օրենսդրության հետ, և ոչ՝ Հայաստան-Ռուսաստան օրենսդրության: Նա այս փաստով ձերբակալվել է և պահվել օդակայանի հատուկ պահման վայրում: Այսօր արդեն պիտի լիներ դատական ակտը, հստակեցվեր նրա կարգավիճակը: Հաշվի առնելով հայկական կողմի միջնորդությունները (ինձ հայտնի է, որ զանգահարել են մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև Նարեկ Մկրտչյանը, սոցապ փոխնախարարը, դիվանագիտական կորպուսից են զանգել), արագացված դատավարություն պիտի ընթանա, որպեսզի այսօր երեկոյան կամ ամենաուշը վաղն առավոտյան մեր քաղաքացին հնարավորություն ունենա Հայաստան գալ՝ իր հարազատներին վերջին հրաժեշտը տալու»,- նշել է մարզպետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее