Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և «օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ Գևորգ Մելիքյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի գործով 30-ից ավելի մարդ է տարվել հարցաքննության, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը
Իրավապահները գնացել են նաև մարզպետի տուն, սակայն նա ասել է, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել: Թերթը նշում է, որ «օրենքով գողի» զարմիկին բերման են ենթարկել։
Միջադեպին ներկա է եղել նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, սակայն վերջինիս օգնականը վստահեցրել է, որ քաղաքապետը միջադեպի հետ կապ չունի։