▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ Պուտին–Ալիև հանդիպումից

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր՝ հոկտեմբերի 12-ին, բանակցություններ են վարել Բիշքեկում։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, մասնավորապես՝ առևտրաշրջանառության աճի կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել միջտարածաշրջանային համագործակցությանը, նշվել է, որ Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության 70 տարածաշրջանների հետ։ Այս համատեքստում ընդգծվել է, որ պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները կարևոր հարթակ են:

Զրույցի ընթացքում ռուսական և ադրբեջանական կողմերը գոհունակություն են հայտնել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությանը: Կարևորվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее