▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր-Նորքի թաղապետարանը թքած ունի բնակիչների վրա

Վերջերս Նոր-Նորքի Ֆ. Նանսենի անվան այգին մատնվել է անտերության: Եթե ժամանակին այն գեղեցիկ եւ բարեկագ մի վայր էր, որտեղ մարդիկ շրջելով կարող էին միայն հաճույք ստանալ եւ անցկացնել հետաքրքիր ժամանակ, ապա ներկայումս այն վերածվել է տափաստանի: Այսօր տարածքով շրջելիս ականատես եղա ցավալի մի տեսարանի`երկար ժամանակ տարածքը չողոգելուց հետո որոշել էին վերջապես այն ջրել: Այգու մի հատվածում ծառերի արմատներ հեղեված էին ջրով, իսկ որոշ մասերում էլ չորությունից հողն էր ճագել: Որպես բնակիչ փորձեցի կապվել թաղապետարանի կանաչապատման գրասենյակ խնդրանք-պանահջով (համարները վերցրել էի տեղեկատուից), որպեսզի վերջնականապես լուծվի այս խնդիրը եւ ստացա հետեւյալ գռեհիկ ու անհեթեթ պատասխանը. «Ազիզ ջան, իրանք ստեղ չեն նստում, նստում են տաքսոմատոռնու մոտ, ես չեմ կարա ասեմ: Թաղապետարանը կարող ա տվյալ տա, բայց ոչ մեր բաժինը: Վայ ազիզ ջան ես էտքան ժամանակ չունեմ, գործերի մեջ խառնված, որ հեռախոսահամարներ նայեմ»: Հեռախոսը անսպասելի անջատելուց հետո, երբ կրկին, սակայն այս անգամ որպես լրագրող զանգահարեցի ի վերջո պարզելու, թե որ բաժնի աշխատակցի հետ էի «խոսում», լսափողից այն կողմ թաղապետարանի աշխատակցուհին ճչում էր. «Քեզ համար մեկ չի ում հետ ես խոսում: Ես գործի մեջ խրված չեմ կարող համար տալ, ես հասկանում եմ ձեզ համարը պետք ա, բայց դուք զանգահարեք որտեղ որ պետք ա, որտեղ հեռախոսահամարներ են տալիս»: Այսքանից հետո վերոնշյալ թաղապետարանի որեւէ գործունեության մասին խոսլն անգամ ավելորդ է: Արդեն պարզ է թե տվյալ վարչական շրջանի բնակիչների հետ ինչպես են վերաբերվում թաղապետարանի աշխատակիցները: Հետաքրիր է, արդյոք տեղյակ է թաղապետը իր աշխատակիցների մեղմ ասած ոչ բարեհամբույր վերաբերմունքի մասին: Մարդ զարմանում է, թե ինչպես են նման կառույցներում այս մակարդակի մարդիկ աշխատանքի ընդունվում:

ՀՀ քաղաքացի` ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, վերջերս` կոյուղիների մաքրման աշխատանքներից հետո, առաջին զանվածի բնակիչները խեղդվում են գարշահոտությունից, իսկ փոքրիկները բակ էլ չեն իջնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее