Հանրային, քաղաքական կյանքում ի այտ է եկել նոր սուբյեկտ` ի դեմս Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման: Այս մասին այսօր տեղեկացրեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը նշեց, որ ձևավորվել է խորհուրդ` հետյալ կազմով.
Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Խառատյան:
«Առաջիկայում կհրապարակվի նաև հոգաբարձուների խորհրդի վերջնական կազմը, մյուս մարմինները, կենտրոնական գրասենյակը, տարածքային կառույցները Հայաստանում և նրա սահմաններից դուրս»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` azatutyun.am-ի տեսանյութում