2014 թվականի հունվարի 1-ից Երևանում (նաև Արգավանդում և Աբովյանում) դադարեցին գործել, բացառությամբ մեկի, բոլոր խաղատները: Խաղատների գործունեությունը դադարեցնելու հետևանքով առանց աշխատանքի մնաց 4.500-5.000 մարդ:
Մոտավորապես այդքան մարդ աշխատանք ու աշխատավարձ էր ստանում խաղատների գործունեությունից, և դրանք ոչ միայն սեփականատերերն են, որոնք այդ 5.000-ի մեջ ընդամենը մի քանի տասնյակ հոգի էին: Դրանք էին դիլերները, հսկիչները, մատուցողները, առաքիչները, խոհարարները, բարմենները, հաշվապահները, տեխնիկական սպասարկման անձնակազմը և այլն: Էլ չեմ ասում, թե ինչքան հարկ էին մուծում խաղատները պետբյուջե:
Հիմա հարցս. այսպե՞ս եք պայքարում աշխատատեղ ստեղծելու համար: Տարվա վերջում ասելու եք, չէ՞, որ 17 նոր աշխատատեղ եք ստեղծել IT ոլորտում, բայց հիշելու՞ արդյոք, թե քանի հազարն էլ փակել եք ինչ-որ մեկի շահի համար:
Հ.Գ.
Խաղատան բիզնեսը մեր երկրում, ըստ էության, մոնոպոլիզացվել է, բայց այսպես ասած օրինական ճանապարհով, այն է` կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, ինչը հարց եղած դեպքում կարող է այդ նույն կառավարության և վերջնինս որոշման մեջ շահագրգռված մարդկանց կողմից մեկնաբանվել որպես "օրինական ճանապարհ":