▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր վարչապետի խայտառակ որոշումները

Քանի որ վարչապետը «նոր» է և հույս է ներշնչում իմ որոշ ընկերների մոտ, կբերեմ Ապրիլի 23-ի կառավարության նիստից 2 որոշում:

1ին որոշումը . Սևանի ավազանից 170 մլն.խ.մ օրենքով ամրագրված ջրի բացթողումը որոշում են մեծացնել մինչև 240 մլն:
Բացատրում են նրանով, որ ջրի կորուստների 7 տոկոսանոց նորման այսօր փաստացի դարձել է 18 տոկոս: 2013 թվականին 43 մլն խ.մ ջուր ուղղակի կորել է :
Եվ երկրորդ պատճառ են նշել' Արարատյան դաշտավայրում ջրերի ճնշման շեշտակի անկումը, ձկնաբուծարաններին տրված լիցենզիաների պատճառով:
2րդ որոշումը. Մաքսային միության անդամակցելու համար, հարկայինի պետ Գագիկ Խաչատրյանի հիմնարկին' բյուջեից հատկացնելու են 17.7 միլիոն դոլար գումար, որպեսզի մաքսային միության եղած տեղեկատվական ծրագրերը տեղայնացնի Հայաստանի համար: Այսինքն ոչ թե տեղայնացնի այլ 0-ից գրի:
Որպես ծրագրավորող ասեմ, որ ծանոթանալով այդ մշակման կետերի գներին' դա խաբեություն և թալան է: Օրինակ Մաքսային 14 դաշտանոց հայտարարագրի ավտոմատացման տեխ.առաջադրանքի համար գռփելու են 21 մլն դրամ: Նշեմ, ոչ թե ծրագրավորման, այլ առաջադրանքը հստակեցնելու համար
Ուղղակի Պետական թալան:
Եվ դա այն դեպքում, երբ նույն ջրի կորուստների 18 տոկոսը նվազեցնելու նպատակով խողովակների նորոգման համար 700 մլն դրամ չեն ճարել 2013-ին և Սևանից ջուր են որոշում բաց թողնել:
Երբ երրորդ կարգի վթարային թիվ 26 մանկապարտեզի նորոգման համար, ուր 120 երեխա է ամեն օր հաճախում, այս երկրում փող չկա:

Նոր վարչապետի այսպիսի խայտառակ որոշումներ:

Եվ դա դեռ սկիզբն է:

 

Արթուր Ղազարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее