▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Խարբերդում հոսանքահարվելու հետևանքով հղի կին է մահացել

 

Շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկի բակում հոսանքահարվելու հետևանքով մահացել է 1987թ. ծնված բնակչուհին, որտեղ հայտնաբերել են վերջինիս դին:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

«Հուլիսի 23-ին ժամը 10։40-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ տներից մեկում հոսանքահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 10.15-ին կինը իրենց բակում ջրհորի մեջ եղած հոսանքից հոսանքահարվել է»,-ասաց Գաբրիելյանը:

Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ մոտ երեք ամսից երրորդ երեխան կունենար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее