Sputnik Արմենիա-ն գրում է, որ կայքի տեղեկություններով այսօրժ, հունիսի 2-ի երեկոյան, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել։
Տղա մանկան դին տեսել է ջրբաժանն ու ահազանգել է ոստիկանություն։ Երեխայի դին նախնական վարկածով 3-ից 4 օրվա է։
Երեխայի պորտալարը նույնիսկ կտրված չէ. այն փաթաթված է եղել ոտքին։ Ենթադրվում է, որ նրան ծնվելուց անմիջապես հետո են նետել են ջրատարը։ Ոստիկանները պարզում են կատարվածի հանգամանքները։


