▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորամարգում անհայտ անձը նռնակ է նետել իր ազգականի տան վրա. կա զոհ, վիրավորներ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։

shamshyan.com-ն է գրում այս մասին և նշում, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։ Հիմա երևի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։

Հարևանները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։ 

news.am–ն էլ գրում է, որ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մեկը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին։

 

 

 

 

 

 

 

 

Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ունեցած վեճի պատճառով պայթուցիկ է նետել նախկին կնոջ տան վրա և դիմել փախուստի։ Կասկածյալի ինքնությունը հայտնի է, իրավապահները որոնում են նրան։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոց տեղափոխվածներից տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее