▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորանշանակ դեսպան Արա Սահակյանի եղբայրը թութակի գող է

eMedia.am-ը գրում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակեց նախկին ՀՀՇ-ական, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանին:

Արա Սահակյանը նախկինում եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ:

Կայքին  մի քանի հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել Արա Սահակյանի ընտանիքի անդամներից մեկի՝ եղբոր Գագիկ Սահակյանի մասին:

2012 թվականի հոկտեմբերի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արա Սահակյանի եղբորը՝ Գագիկ Հակոբի Սահակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք` 600.000 ( վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Բանն այն է, որ Արա Սահակյանի եղբայրը՝ Գագիկ Սահակյանը նախնական համաձայնության գալով գործով դեռևս չպարզված ոմն Մելքոնի հետ, 2012թ. մարտի 17-ին, ժամր 24-ի սահմաններում, ծնողին՝ Հ.Սահակյանին պատկանող «Օկա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևանի Ամառանոցային 117/ա հասցե, որտեղ պայմանավորվածության համաձայն, ոմն Մելքոնր մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ Գ.Սահակյանը ձեռքով հրելու և պատուհանի փեղկը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել հիշյալ հասցեում գտնվող, շինություն հանդիսացող թռչնանոց, և այնտեղից գաղտնի հափշտակել Բագրատ Միխայիլի Հարությունյանին պատկանող, ընահանուր խոշոր չափերի հասնող՝ 1մլն.120 հագար ՀՀ դրամ արժողությամբ թվով 4 հատ աֆրիկյան «ժակո» տեսակի թութակներ։

Դատարանը մեղավոր է ճանաչել Գագիկ Սահակյանին, սակայն Սահակյանը չի կալանավորվել, միայն վճարել է 600 հազար դրամ տուգանքը:

Առավել մանրամասն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее