Հայկ Չոբանյանը, որ երեկ կառավարության նիստում նշանակվեց Տավուշի մարզպետ, լրագրողներին ասել էր, որ ընտանիքի հետ տեղափոխվում եմ Տավուշ: Այսօր արդեն նա այցելել է Սուրբ Հաղարծնի վանակական համալիր՝ Տավուշի թեմի առաջնորդի օրհնությունը ստանալու:

«Տավուշի նորանշանակ մարզպետ Տիար Հայկ Չոբանյանը պաշտոնավարությունը սկսում է ուխտավորաբար Սուրբ Հաղարծնի վանակական համալիր այցելությամբ»,-գրել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Կարդացեք նաև՝ Աղոթեք հոգևորականի համար, որ չսխալվի ու չվնասի մյուսներին


