▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորանշանակ նախարարի աչքին թոզ փչելու՝ ՇՄ նախարարության աշխատակազմի հին ավանդույթը

Լրագրող, բնապահպան Գալուստ Նանյանը իր բլոգում գրում է․

Ռոմանոս Պետրոսյանը ՇՄ նախարարի պաշտոնում մի բարդ հարց ունի լուծելու` կյանք տալ այդ մեռելածին կառույցին, որի գործունեությունն ակնհայտորեն արդյունավետ չէ, Հայաստանի ներքին կյանքի ապականության հիմնական գործոնն է, «բնապահպանական օլիգարխիայի» բնօրրանը`  կոնվենցիաների Ազգային Համակարգողների և նրանց հովանավորող փոխնախարարների տեսքով :

Կարծում եմ` նոր նախարարի համար դժվար է լինելու գնալ ամեն տեղեկատվության հետևից, ստուգել: Նախորդ «հեղափոխական» նախարարն այդ համակարգի մասն էր, պատահական չէ, որ ոլորտում այդպես էլ ոչ մի ռեֆորմ չարվեց, կոռուպցիոն սխեմաները չբացահայտվեցին:

Այնպես որ` նախարարությունում վաղուց ձևավորված խմբերն արդեն սկսել են ապակողմնորոշել նախարարին: Դրա մասին ահազանգում է նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը`անտառների հարցով, ես էլ հրավիրում եմ նորանշանակ նախարարի ուշադրությունը  Օրհուսի կոնվենցիային և «կենտրոններին»:

Օրհուսի կոնվենցիայի իրականացումը նախարարությունը տապալել է, դրա մասին կան Կոնվենցիայի որոշումներ: Այն է` չի ապահովել մարդու` բնապահպանական տեղեկատվություն ստանալու, շրջակա միջավայրի հարցերով որոշումների կայացմանը արդյունավետ մասնակցելու, «բնապահպանական» արդարադատության իրավունքը:

Ավելին` նախորդ նախարար Էրիկ Գրիգորյանը բազմիցս փորձել է սահմանափակել բնապահպանական տեղեկատվությունը, այն տեղեկատվությունը, որ Հայաստանի ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունի: Բարեբախտաբար, այդ փորձերը կանխվել են քաղհասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բողոքի արդյունքում:

Շարունակությունը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее