«Պայքարելու ենք Օսկանյանի շահերի համար, եթե վճիռ կայացվի և նա հայտնվի կալանավայրում»,- այսօրվա ասուլիսին նման հայտարարություն են արել «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նորաստեղծ նախաձեռնության անդամներ, ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Արեգ Գևորգյանը և Եվա Թովմասյանը:
Նրանք քաղաքական ու քաղաքացիական ուժերին կոչ են արել միավորվել այս գաղափարի շուրջ` ընդգծելով, որ սա կուսակցական պայքար չէ:
Ա.Գևորգյանը իր հերթին հայտնել է, որ նախաձեռնությունը «քաղբանտարկյալ» եզրույթի սահմանման վերաբերյալ հիմք է ընդունելու ԵԽԽՎ-ի բանաձևը, որտեղ ասվում է, որ քաղբանտարկյալ է համարվում նաև այն դատապարտվածը, ում նկատմամբ անհամաչափ պատիժ է ընդունվել: Նախաձեռնության անդամները նաև հայտնել են, որ իրենք այսպիսով հույսեր չեն կապում ԵԽԽՎ-ի հետ. նրանց հույսը պայքարող քաղաքացիներն են: