▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսից Գավառ տանող ճանապարհին 2 անձ ստացել է հրազենային վնասվածք. կա զոհ

 Այսօր՝ նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը:

Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները սստացել են Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի՝ ժողովրդին հայտնի Արծվաքարի հատվածում՝ դեպի Գավառ տանող ճանապարհին:

Դեպքի վայրում հայտնաբերվել է УАЗ մակնիշի 31 ԼՏ 878 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, ինչպես նաև հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել է 20-ից ավելի կրակոց:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее