▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով եւ հաստատված պացիենտներին

Պայմանավորված ներկայիս իրավիճակով՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:

Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:

Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ՝ հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее